Ընտրվել են

01/03/2007

Կիրակի օրը Արագածոտնի մարզի միանգամից երկու համայնքներում՝ Գեղադիր եւ Վերին Սասնաշեն, տեղի են ունեցել ՏԻՄ հերթական ընտրությունները: Գեղադիրում, ինչպես հայտնի է, միակ թեկնածուն գործող համայնքապետ, անկուսակցական Գնել Գեւորգյանն էր, ով, բնականաբար, վերընտրվել է իր պաշտոնում: Իսկ Վերին Սասնաշեն համայնքում, ուր միաժամանակ կայացել է նաեւ ավագանու ընտրություններ, համայնքապետի թեկնածուները երկուսն էին՝ անկուսակցականներ Արարատ Պողոսյանը եւ Համլետ Մակարյանը: Այստեղ 132 ձայնով գյուղապետ է ընտրվել Ա. Պողոսյանը: Իսկ ավագանու 8 թեկնածուներից ընտրվել է 5-ը, որոնցից 2-ը ՀՀԿ-ական են, մյուսներն` անկուսակցական: Ի դեպ, Արագածոտնում համայնքապետի հաջորդ ընտրությունը կկայանա մարտի 25-ին, Թալինի տարածաշրջանի Հակկո գյուղում: