Նա 71-րդն է

01/03/2007

ԱԺ առաջիկա ընտրությանը Շավարշ Քոչարյանի գլխավորած ԱԺԿ-ն մասնակցելու է 72 անձից կազմված համամասնական ցուցակով: Ցուցակը գլխավորելու է Լորետա Ադամյանը: ԱԺԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված 72 անդամներից 20-ը կանայք են: ԱԺԿ վարչության նախագահ Շ. Քոչարյանը համամասնական ցուցակում զբաղեցնում է 71-րդ տեղը: «Ցուցակը ներկայացված է այբբենական կարգով: Համագումարը վարչությանը լիազորել է լրացումներ կատարել ցուցակում, ձեւավորել ցուցակի հերթականությունը եւ մեծամասնական կարգով առաջադրվող թեկնածուների ցանկի ձեւավորումը»,- ըստ «Ա1+»-ի, ասել է Շ. Քոչարյանը: