«ԱԼՄ հոլդինգի» նախագահ Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական կուսակցության համամասնական ցուցակի վերին հորիզոնականներում տեղ են գտել ՕԵԿ չորս նախկին անդամներ: Շաբաթ օրը կայացած համագումարում Տ. Կարապետիչը հրապարակել է համամասնական ցուցակը: Առաջին վեցնյակում ընդգրկվել են նախկին ՕԵԿ-ականներ, ԱԺ պատգամավորներ Սամվել Շահգալդյանը (Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի եղբայրը), Գագիկ Մխեյանը, SAS սուպերմարկետի սեփականատեր Արտակ Սարգսյանը եւ քաղաքաշինության նախկին նախարար Արա Արամյանը: Նախկին ՕԵԿ-ականները ԺԿ անդամ չեն: