Փետրվարի 26-ի առավոտյան ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կայքը ենթարկվել է հարձակման: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ «Հարձակումը կատարված է ադրբեջանական հակերների կողմից» հայտարարության ներքո չարագործները կայքի գլխավոր էջում, որտեղ շարադրված է ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը, տեղադրել են մեջբերում Հեյդար Ալիեւի խոսքերից եւ «Լուրեր» էջում տեղադրել «Նաշ վեկ» թերթից կեղծ տեղեկատվություն Խոջալուի դեպքերի մասին: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում եւ դատապարտում է նմանօրինակ քրեորեն հետապնդելի գործողությունները: