Շիշ՝ դեպի դատախազություն

01/03/2007

Փետրվարի 25-ին, ժամը 20:30-ի սահմաններում, անհայտ անձը հեղուկ վառելանյութով լցված ապակյա շիշը նետել է Երեւան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազության շենքի 2-րդ հարկի առաջին պատուհանին, որի արդյունքում շիշը կոտրվել է, իսկ պատուհանի արտաքին մասում բռնկվել է կրակ: Հրդեհը տեղում մարվել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաքննությունը կատարում է Երեւան քաղաքի դատախազությունը: