Պատասխանատու չէ

01/03/2007

Սերբիան «անմիջականորեն պատասխանատու չէ» Բոսնիա եւ Հերցեգովինայում 1992-1995թթ. պատերազմի ընթացքում գործադրված ցեղասպանության համար: Երեկ նման որոշում է կայացրել Հաագայում Արդարադատության միջազգային դատարանը՝ միաժամանակ ընդգծելով, որ Սերբիայի իշխանությունները պետք է ջանքեր գործադրեին ցեղասպանությունը կասեցնելու ուղղությամբ: Արդարադատության միջազգային դատարանը, որը ՄԱԿ-ի գերագույն դատական ատյանն է եւ քննում է բացառապես երկրների միջեւ ծագած վեճերը, վերոհիշյալ վճիռը կայացրել է նախկին Հարավսլավիայի դեմ Բոսնիա եւ Հերցեգովինայի ներկայացրած հայցի քննարկման արդյունքում: Բոսնիա եւ Հերցեգովինան Հարավսլավիային մեղադրում էր ցեղասպանության մեջ՝ պահանջելով փոխհատուցում: Արդարադատության միջազգային դատարանն առաջին անգամ է նման բնույթի գործ քննում: