ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հրավերներ է ուղարկել միջազգային խորհրդարանական կառույցներին` մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Հրավերներ են հղվել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին, ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողովին, Եվրախորհրդարանին: