Կալանվել է 9-րդ կասկածյալը

28/02/2007

Ստամբուլի դատարանը երեկ կալանք է սահմանել «Ակոսի» խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով 9-րդ կասկածյալի՝ Վեյսել Թոփրաքի նկատմամբ: Ըստ «Ֆրանսպրեսի», առայժմ պարզ չէ, թե ի՞նչ մեղադրանքներ են ներկայացվել նրան: Թուրքական լրատվամիջոցները Թոփրաքին ներկայացնում են որպես գործով մեկ այլ կասկածյալի՝ Յասին Հայալի «մոտ ընկեր»: Նա խոստովանել է, որ սպանությունն իրականացնելու համար փող եւ ատրճանակ էր տրամադրել 17-ամյա ազգայնական Օգյուն Սամաստին: