Կնքել են

28/02/2007

ՀՀ կառավարությունում երեկ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանի» եւ «Ջրային տնտեսության զարգացման եւ բարեփոխումների ԾԻԳ» (ՋՏԶ ԾԻԳ) պետական հիմնարկի միջեւ 2 մլն 860 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով պայմանագիր է կնքվել՝ 5 տարի ժամկետով: Արարողությանը մասնակցել է տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը: Պայմանագրի համաձայն, «ՀՄՀ-Հայաստանը» «ՋՏԶ ԾԻԳ»-ի միջոցով նախատեսում է իրականացնել «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի «Ոռոգվող գյուղատնտեսություն» ենթածրագրի «Ենթակառուցվածքներ» բաղադրիչը, «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի «Կառուցվածքային ամրապնդում» ենթաբաղադրիչը: