Հետաձգեցին

28/02/2007

Երեկ ԱԺ-ն հետաձգեց «Երկքաղաքացիության մասին» օրինագծի քվեարկությունը՝ այն թողնելով երկուշաբթի օրվան: Մինչեւ երկուշաբթի ԱԺ խումբ-խմբակցությունները պետք է ներկայացնեն իրենց առաջարկությունները, որից հետո էլ պարզ կդառնա, թե քվեարկությունն ինչ պատկեր կունենա: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, սակայն երեկ նկատեց, թե՝ «Մարդը քվեարկում է` որոշելու համար իր ճակատագիրը: Մարդիկ, որոնց ճակատագիրը կապված է այլ երկրների ընթացքի հետ, ինչպե՞ս պետք է քվեարկեն ուրիշների ճակատագրի համար»: Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանն էլ նկատեց, թե. «Երկու հիմնական խնդրով է հիշատակվելու այս ԱԺ-ն. սահմանադրական փոփոխությունների եւ երկքաղաքացիության դրույթի ամրագրմամբ. կհիշատակվի հայ ժողովրդի պատմության մեջ»: Հետաքրքիր է, թե երկուշաբթի օրը պատգամավորներն ում հորդորով առաջնորդվելով կքվեարկեն այս օրինագծին: