Պաշտոնից ազատեց

28/02/2007

Ռոբերտ Քոչարյանը երեկ հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Հիշեցնենք, որ Ա. Աղաբեկյանը մտադիր է ՀՅԴ-ի համամասնական ցուցակով մասնակցել ԱԺ առաջիկա ընտրություններին, ինչի համար էլ նա պատրաստվում է դիմել ՀՅԴ-ին՝ այդ կուսակցությունում իր սառեցված անդամությունը վերականգնելու համար: