«Հայաստանի քաղաքացի Արմեն Հարությունյանի սպանությունը Մոսկվայում կատարվել է ազգայնական հողի վրա»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է փաստաբան Սիմոն Ծատուրյանը, ով պաշտպանելու է սպանվածի իրավահաջորդների շահերը: Հիշեցնենք, որ 38-ամյա Հարությունյանի դիակը՝ «դանակով կամ այլ կտրող-ծակող գործիքով» հասցված 22 վերքերով, հայտնաբերվել է չորեքշաբթի երեկոյան, Ռուսաստանի մայրաքաղաքի Գոսպիտալնի վալ փողոցի շենքերից մեկի մուտքի մոտ: Հարությունյանն անչափահաս երկու երեխա ունի: Նրա ծնողները Տավուշի մարզից են: