Ելակ, գետնամորի

28/02/2007

Բաղադրությունը: Ջուր` 86-88%, ազոտային նյութեր` 12-18%, մոխրացող նյութեր` 0,4-0,8%, շաքարներ` 6-8%, պեկտիններ` 0,9-1,8%, օրգանական թթուներ, եթերային յուղեր, վիտամիններ, մեծ քանակությամբ երկաթ եւ այլ էլեմենտներ:

Կիրառությունը: Համաձայն միջնադարյան բժիշկների` ելակը (գետնամորին) օգնում է բշտիկներին, ախորժակի բացակայությանը, ռեւմատիզմին եւ փտախտի դեմ է: Հյութը բուժում է վերքերը, դեզինտերիան, իսկ տերեւների եփուկը` անգինան, դեղնախտը: Ելակը նաեւ օգտագործում են պոդագրայի, լյարդի, անոթների, երիկամների հիվանդությունների դեպքում:

Գյուբլերը հիվանդներին խորհուրդ է տալիս ամեն օր ուտել 300-500 գրամ ելակ: Նույնը խորհուրդ է տալիս նաեւ շաքարախտով հիվանդներին: Պտուղներն ունեն քրտնեցնող, միզամուղ, բարձր ճնշումն իջեցնող հատկություն, իսկ տրորված վիճակում լավ է դնել էկզեմայի վրա: Օգնում է սակավարյունությանը, դեղնուկի, շնչառական հիվանդությունների դեպքում: Տերեւների եփուկն օգնում է չարորակ ուռուցքների, սրտի արագ աշխատանքի, անոթների նեղացման դեպքում:

Նշենք կիրառման եղանակներից մի քանիսը.

1. 50 գրամ չորացրած տերեւները 1 լիտր ջրում եռացնել 30 րոպե եւ խմել օրական 4-6 անգամ` մեկական ճաշի գդալ:

2. 1 թեյի գդալ հումքը (տերեւներ, ցողուն) 1 բաժակ եռման ջրում 2 ժամ պահել եւ օրվա ընթացքում խմել 2 անգամ:

Որոշ մարդկանց մոտ գետնամորին առաջացնում է մաշկային ցան, սրտխառնոց, փսխումներ, լուծ: Այդ ամենը եւ ընդհանրապես ալերգիկ երեւույթները` օրգանիզմի թափոններից մաքրման հետեւանք են: Եթե տվյալ պտուղը կամ գործոնը չափազանց ուժեղ մաքրման ռեակցիա են առաջացնում, կարելի է մեղմել այդ պրոցեսը` անցնելով ներազդման այլ եղանակների: