Պաշտոնանկ է արել

28/02/2007

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երեկ պաշտոնանկ է արել երկրի Մաքսային ծառայության պետ Զուրաբ Անթելիձեին: Կառավարությունում կայացած հանդիպման ժամանակ Սահակաշվիլին քննադատել է Մաքսային ծառայության գործունեությունը՝ այն գնահատելով անարդյունավետ, ապա կառավարության անդամների հետ այցելելով Օփիզայի մաքսակետ եւ լսելով քաղաքացիների գանգատները՝ պաշտոնանկ է արել Մաքսային ծառայության պետին: