Պայքարենք թմրամիջոցների դեմ

28/02/2007

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով, Դատախազության Քննչական վարչության կազմում ստեղծվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժին: Այն հնարավորություն կտա կազմակերպելու թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ նպատակաուղղված պայքար, ապահովելու այդ բնույթի քրեական գործերի հետաքննության եւ նախաքննության բազմակողմանիությունն ու ամբողջականությունը եւ մեղադրանքի պաշտպանության արդյունավետությունը: Այդ բաժնի պետ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Վարդան Մուրադյանը: