«Գազպրոմի» նոր պլանները

28/02/2007

«Գազպրոմ» ԲԲԸ-ն պլանավորում է մինչեւ 2009թ. «ՀայՌուսգազարդ» ընկերության իր բաժնեմասը հասցնել մինչեւ 80%-ի: Այս պահի դրությամբ, ընկերությունում «Գազպրոմի» մասնաբաժինը կազմում է 57,6%: «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի փաթեթի ավելացումն իրականացվում է 2006թ. մարտի 31-ի համաձայնագրի համապատասխան, որը սահմանում է ՀՀ տարածքում գազաէներգետիկ նախագծերում համագործակցության ռազմավարական սկզբունքները: «ՀայՌուսգազարդում» ռուսական բաժնեմասի ավելացումը պլանավորվում է իրականացնել լրացուցիչ թողարկվող բաժնետոմսերի ձեռքբերմամբ: «Գազպրոմում» նշել են, որ ընկերությունը դեռ մտադիր չէ գնել «ՀայՌուսգազարդի»` «Իտերային» պատկանող մասնաբաժինը: