ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հավաստմամբ, ՀՀԿ համամասնական ցուցակում գործարարների թիվը ոչ թե ավելանալու է, այլ՝ հակառակը՝ պակասելու է: Փոխարենը կավելանան կանայք ու երիտասարդները: Ըստ Գ. Մելիքյանի, եթե գործարար պատգամավորները ցանկանում են նորից մտնել խորհրդարան, կարող են իրենց թեկնածությունն առաջադրել մեծամասնական ընտրակարգով: «Իսկ եթե գործարարությունը խանգարում է օրենսդիր գործունեությանը, ապա կարող են ընդհանրապես չառաջադրվել»,- ասաց նա՝ ավելացնելով, թե ՀՀԿ համամասնական ցուցակն անակնկալներ չի մատուցելու: Նման ցուցակով էլ ՀՀԿ-ն որպես ազդեցիկ եւ կարող ուժ, ըստ Գ. Մելիքյանի, խորհրդարանական ընտրություններին գնում է բացարձակ մեծամասնություն կազմելու պատրաստակամությամբ: