«Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի (ՔԱՐԴ) աջակցությամբ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում հիմնվել է սառնարանային 10 տնտեսություն: Շինություններում, որտեղ տեղադրված ժամանակակից սարքավորումների շնորհիվ ապահովված է անհրաժեշտ ջերմաստիճան ու խոնավություն, պահվում են համայնքի այգեգործական տնտեսությունների աճեցրած բերքը, բնահումքն ու գյուղատնտեսական այլ մթերքներ: Ծրագիրը շարունակական է, եւ այս տարի մարզում այդ տնտեսությունների թիվը կավելանա, ինչի համար արդեն ՔԱՐԴ-ին դիմել են բազմաթիվ ֆերմերներ: Իսկ Տավուշի Այգեհովիտ գյուղում հիմնադրամի աջակցությամբ վերջերս հիմնվել է խաղողի տնկարանային տնտեսություն, որտեղ առաջին անգամ աճեցվում են գինեհումքի համար աշխարհում լավագույն «Շիրազ», «Մեղլու», «Կաբերնեսունիոն», «Սուվինիոն բլան» խաղողի տեսակները: