Նշվեց Մայրենիի օրը

28/02/2007

Փետրվարի 21-ը ՀՀ պետական տոնացույցում Մայրենիի օրն է: Երեկ Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ փոքր համերգասրահում տեղի ունեցավ Մայրենիի օրվան նվիրված տոնակատարություն: Այն կազմակերպվել էր Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի նախաձեռնությամբ: Միջոցառմանը մասնակցում էին կառավարության, Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, արվեստագետներ եւ վաստակավոր մանկավարժներ: