Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում ընթացող հորատման, պաշարների ճշտման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել հուլիս-օգոստոս ամիսներին: Պաշարները հաստատվելուց հետո կավարտվեն նաեւ նախագծային աշխատանքները, որոնք կանցնեն փորձաքննություն: Ֆինանսավորման խնդիրները լուծելուց հետո կսկսվեն լայնածավալ աշխատանքները, որոնց համար անհրաժեշտ է 1189 հա հողատարածք, որից զուտ իրացվելիք մասը 403 հա-ն է: Ծրագրի իրականացման համար հանքավայրի ողջ շահագործման ընթացքում կհատվի 403 հա անտառ: Մինչ այժմ անտառահատում չի իրականացվել: Ընկերությունը պատրաստ է փոխհատուցել անտառահատման վնասը եւ կատարել անտառավերականգնման աշխատանքներ: Հանքավայրի շահագործումը կավելացնի Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտադրողականությունը, պետբյուջեի մոտքերը, նաեւ հնարավորություն կտա լուծելու բնապահպանական խնդիրներ: