Որոշել են

27/02/2007

Մեր տեղեկություններով, արդեն ՀՀԿ խորհրդում որոշում է կայացվել Սահակյանների ընտանիքից ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկել միայն ավագ՝ Գալուստ Սահակյանին: Իսկ Արման Սահակյանը, մեր տեղեկություններով, ընտրություններից հետո աշխատանքի կանցնի գործադիրում: Ի դեպ, մեր աղբյուրների հավաստմամբ, Գ. Սահակյանը ՀՀԿ համամասնական ցուցակում զբաղեցնելու է 5-րդ հորիզոնականը` Հովիկ Աբրահամյանից հետո: