Հայկական կողմն ինչպիսի՞ լուծում է ակնկալում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համար՝ «Ֆիգարոյի» թղթակցի հարցին ի պատասխան, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի անկախության: «Չկա օրինակ, երբ ժողովուրդը հրաժարվի իր անկախությունից` այն փաստացի ձեռք բերելուց հետո»,- ասել է նա: Ռ. Քոչարյանը նաեւ պարզաբանել է, թե Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել: