Հրեական «WORLD WATCH»-ը նամակ է ուղարկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին՝ կոչ անելով աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման 106-րդ բանաձեւին: «WORLD WATCH»-ը հրեական սինագոգների շարժում է, որոնք մոբիլիզացնում են սինագոգներին, դպրոցներին, համայնքներին՝ պայքարելու աշխարհում իրականացվող ցեղասպանությունների եւ մարդու իրավունքների ոտնահարումների դեմ: