Ցուցանիշն աճել է

27/02/2007

Հայաստանի կանանց 25%-ն ունի սակավարյունություն. 21%-ը` ցածր, 3%-ը՝ միջին, մեկ տոկոսը՝ ծանր: Ի տարբերություն երիտասարդ կանանց, տարեցների շրջանում գրանցվում է սակավարյունության ավելի բարձր ցուցանիշ: Ընդ որում, երեխա չունեցող կանայք քիչ են հակված սակավարյունության, քան վեց եւ ավելի ծնունդ ունեցողները: Գյուղաբնակների համեմատությամբ, սակավարյունության ցուցանիշն ավելի բարձր է քաղաքաբնակ կանանց շրջանում: Ամենացածրը Տավուշում է՝ 14%, ամենաբարձրը՝ Գեղարքունիքում՝ 33%: Ըստ «Հայաստանի ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտություն-2005»-ի՝ (ՀԺԱՀ) վերջին 5 տարիների ընթացքում կանանց շրջանում սակավարյունության ցուցանիշը կրկնակի աճել է: Թեեւ այդ աճը բոլոր մարզերում է նկատվում, սակայն առավել ակնառու է Երեւանում եւ Գեղարքունիքում: Երեխաների շրջանում սակավարյունության ցուցանիշը վերջին 5 տարիներին եւս աճել է ավելի քան 50%-ով, ինչը, հիմնականում, պայմանավորված է միջին սակավարյունության մակարդակի բարձրացմամբ: