Երկքաղաքացիություն՝ ըստ Շավարշի

20/02/2007

Երկքաղաքացիության մասին օրենսդրական փաթեթի ընդունման հիմնական սպասելիքը հայրենադարձությունն է. երեկ ասել է ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը: Նա համոզված է, որ երկքաղաքացիության ինստիտուտը ՀՀ-ի համար շատ կարեւոր է, քանի որ «հայն այն բացառիկ ազգերից է, որի մեծամասնությունը գտնվում է հայրենիքից դուրս»: «Իհարկե, հայրենադարձությամբ կկարգավորվի երկրի ժողովրդագրական վիճակը, կավելանան ներդրումները: Սակայն ներգաղթ ակնկալելու համար անհրաժեշտ է իրականացնել քաղաքական ինստիտուտների, դատական համակարգի, տնտեսական հարաբերությունների որակական նոր փոփոխություններ եւ կասեցնել արտագաղթը»,- ասել է նա: