Մեր հարցին՝ ճի՞շտ է, որ ընդդիմությունը քաղաքից դուրս, գաղտնի տարածքում բանակցություններ է վարում ընդդիմության միասնական համամասնական ցուցակը կազմելու շուրջ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը պատասխանեց. «Ամեն օր կոնսուլտացիաներ ենք անում ընդդիմադիր քաղաքական բոլոր ուժերի հետ: Դրանք լինում են Երեւանում՝ բաց, եւ խորհրդավոր չեն լինում»: