«Նոր Ժամանակներ» կուսակցությունը երեկ դիմել է իր ընդդիմադիր գործընկերներին` նրանց կոչ անելով ընդդիմադիր քաղաքական ազդեցիկ գործիչներից ստեղծել միասնական համամասնական ընտրացուցակ, որտեղ կլինեն կուսակցությունների առաջնորդները, մտավորականների ֆորումի անդամներն ու անհատ գործիչներ: «Համոզված ենք, որ միասնական պայքարը հնարավորություն կստեղծի արդյունավետ պայքարել ընտրակեղծիքների դեմ` ուղղորդելով զանգվածների բողոքն ու բացառելով հանցավոր իշխանությունների վերարտադրությունը»,- ասված է «Նոր Ժամանակներ» կուսակցության տարածած հայտարարության մեջ: