Ռոբերտ Քոչարյանը փետվարի 17-ին պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա, ուր նախատեսվում են հանդիպումներ Ֆրանսիայի բարձրագույն քաղաքական ղեկավարության հետ: Այս մասին «ԱՌԿԱ»-ին տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը: Վերջինիս փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվելու են հարցերի լայն շրջանակ, հայ-ֆրանսիական հարաբերությունների քաղաքական եւ տնտեսական բաղադրիչները, տարածաշրջանային հարցեր եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող խնդիրներ: