Տիղմը վտանգավոր է

17/02/2007

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) «ՀՀ ջրային ոլորտի կառավարման ինստիտուցիոնալ եւ օրենսդրական հզորացման ծրագրի» շրջանակներում շարունակվում են Երեւանյան լճի ջրի որակի եւ հատակում կուտակված տիղմի ուսումնասիրման-գնահատման աշխատանքները: Այն իրականացվում է Ֆրանսիայից ներկրված հատուկ տեխնոլոգիաներով: Ըստ հայ փորձագետների, տասնամյակների ընթացքում Երեւանյան լճում գոյացել է մոտ 1 մլն խմ նստվածք, որը զբաղեցնում է լճի ավազանի շուրջ 25%-ը: Դրանք, սահմանափակելով գարնանային վարարումների հոսքը, վտանգում են Հրազդանի ստորին հոսանքների տարածքներում գտնվող ենթակառուցվածքները: Մտահոգություն կա նաեւ, որ կուտակված տիղմը հետագայում կարող է վտանգել լճի կենդանական աշխարհն ու նրա շրջակա միջավայրը: