Գեղարքունիքի մարզում վերջին մի քանի օրերի գիշերային ժամերին գրանցված սառնամանիքների պատճառով Սեւանա լիճը սառցակալել է: Մեծ Սեւանը սառցակալել է ամբողջությամբ, իսկ Փոքր Սեւանը` մոտ 90%-ով: Եթե առաջիկա օրերին կամ շաբաթներին քամիներ չլինեն, լիճը սառցակալած կմնա նաեւ մարտին: