Երեկ Թուրքիայի ԱԳ նախարար Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե Քր.օրենսգրքի 301-րդ հոդվածը պետք է փոփոխվի, քանի որ այն «վնասում է Եվրամիության անդամության թեկնածու երկրի վարկն արտերկրում»: «Ես ցանկանում եմ, որպեսզի այդ հոդվածը փոփոխվի, քանի որ այն ստվեր է գցում բարեփոխումների գործընթացի վրա»,- ասել է Գյուլը: «Թուրքիայից դուրս կարծում են, թե իրենց բերանը բացելու համար մարդիկ կարող են բանտ նետվել, թե բանտերում հարյուրավոր լրագրողներ եւ մտավորականներ կան,- նշել է նա՝ հավելելով,- Այս ամենը սուտ է: Այսօր Թուրքիայում ոչ ոք բանտարկված չէ իր տեսակետի համար: Մարդիկ կարող են արտահայտել ինչ ուզում են, նրանք կարող են ազատ խոսել»: