Այս տարվա առաջին եռամսյակում կառավարության պահուստային ֆոնդից 22 մլն 50 հազար դրամ կհատկացվի Շիրակի մարզպետարանին: Գումարը կնպատակաուղղվի Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ մարզում իրականացվող գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի՝ համայնքների կողմից 10% համաֆինանսավորման ապահովմանը: Այդ գումարից 10 մլն 210 հազար դրամը նախատեսվել է տրամադրել Մեղրաշեն, իսկ 11 մլն 840 հազար դրամը` Լուսաղբյուր գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհների վերանորոգմանը: