Հրավերի են սպասում

13/02/2007

«Եթե առաջիկա ԱԺ ընտրությունների արդյունքները կեղծվեն (իհարկե, հուսով ենք, որ այդպես չի լինի), դա կարող է հանգեցնել ԵԽ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության լիազորությունների վերաբերյալ հարցի բարձրացմանը»,- երեկվա ասուլիսում ասել է Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան՝ ավելացնելով, թե ԵԽ-ն ՀՀ առաջիկա ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար ակնկալում է ՀՀ իշխանությունների հրավերը: «Հուսով ենք, որ դա կլինի մոտ ապագայում»,- ասել է նա՝ հավելելով, թե այս անգամ ԵԽ ԽՎ-ն մտադիր է դիտորդներ ուղարկել մինչ քվեարկության օրը: Նրա հավաստմամբ, մինչ ընտրությունները, ԵԽ ԽՎ-ի մի քանի ներկայացուցիչներ ապրիլին կիրականացնեն նախընտրական դիտորդական առաքելություն: Ի դեպ, ըստ Ուրումովայի` այդ խմբում կլինեն մարդիկ, ովքեր նախկինում էլ են այդ առաքելությամբ ժամանել Հայաստան ու լավ ծանոթ են ՀՀ իրավիճակին: