Լավագույն տղերքը հեռանում են

13/02/2007

Ըստ «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարներից մեկի, ՕԵԿ-ը հերթական կորուստներն է կրել: ՕԵԿ-ից հեռանալու մասին դիմումներ են գրել Արթուր Բաղդասարյանի երկու տեղակալները` կուսակցության հիմնադիր անդամներից մեկը` Գագիկ Մխեյանը, եւ նախկին ՀԺԿ-ական, ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀ տարածքային կառավարման նախկին փոխնախարար Գագիկ Ասլանյանը: Մյուս փոխնախագահը՝ Գագիկ Ավետյանը դեռեւս հույս ունի, որ Բաղդասարյանը կգնահատի իր լավ աշխատանքը եւ կուսակցության համամասնական ցուցակում իրեն կտեղավորի անցողիկ համարվող տեղում: