ԱԺ պատգամավորական առաջիկա ընտրություններին մասնակցելու է նաեւ Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Նա ասաց, որ տեսնելով գրողների կարիքները հոգալու համար կազմակերպված հեռուստամարաթոնի արդյունքները եւ նկատելով իր հայրենի Տավուշի մարզի ակտիվ մասնակցությունը, որոշել է մեծամասնական կարգով իր թեկնածությունն առաջադրել այնտեղ։ «Տավուշն ավանդաբար շատ գրասեր մարզ է, որտեղ երկու մեծահարուստներ կան, ովքեր եւ հավանաբար կառաջադրեն իմ թեկնածությունը»,- ասաց նա։