Ալավերդիում անշլա՞գ է լինելու

13/02/2007

Ալավերդու ընտրատարածքում մեծամասնականով առաջադրվելու եւ ընտրվելու ախորժակ ունեն մի քանի հոգի միանգամից: Այդ ցուցակում է առայժմ պաշտոնապես ՕԵԿ-ական, բայց հոգով-մտքով իշխանական Վռամ Գյուլզադյանը, ՀՀ նախագահի կրթության հարցերով խորհրդական, նախկին նախարար Սերգո Երիցյանը եւ Վանաձորի էլցանցի պետ եւ այս տարածքի Աֆղանական պատերազմի վետերանների միության նախագահ Կարեն Սարիբեկյանը, որին, ըստ ամենայնի, կաջակցի ՀՀԿ-ն: