Դիմել է, բայց կօգնե՞ն

13/02/2007

Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանի դեմ Արտաշատում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրելու նաեւ նախկին ՀԺԿ-ական, Արարատի մարզի բնակիչ Գրիշա Վիրաբյանը: Վերջինիս հավաստմամբ, իրեն սատարելու է «Հանրապետություն» կուսակցությունը: Նա աջակցության ակնկալիքով հանդիպել է նաեւ Արթուր Բաղդասարյանին, Արտաշես Գեղամյանին եւ Ստեփան Դեմիրճյանին, եւ կարծում է, որ նրանք էլ կաջակցեն իրեն: Ի դեպ, նույն ընտրատարածքում կարող է առաջադրվել նաեւ Արտաշատի բարձրաստիճան ոստիկան Կարո Կարապետյանը, ով հանգուցյալ պատգամավոր Երեմ Կարապետյանի որդին է: