ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը երեկ հայտարարել է, որ ՀՀՇ-ն որոշել է մասնակցել առաջիկա ԱԺ ընտրություններին, բայց առայժմ հստակեցված չէ մասնակցության ձեւաչափը: Հ. Իգիթյանը տեղեկացրեց, որ ՀՀՇ-ն այժմ բանակցություններ է վարում մի շարք ընդդիմադիր ուժերի հետ, մասնավորապես՝ «Հանրապետության» եւ ՀԱԱԿ-ի հետ: Ի դեպ, Իգիթյանը նաեւ վստահեցրել է, թե, անկախ ձեւաչափից, անհավանական է, թե ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի ընտրություններին: