Ստվերն աճել է

13/02/2007

Հարկային պետական ծառայության կողմից 2006թ. ստվերային տնտեսության դեմ պայքարի հիմնական ուղղություններից է եղել ապօրինի ձեռնարկատիրության դեպքերի բացահայտման եւ հարկատուների կողմից իրացման շրջանառությունների ու գների թերհայտարարագրման դեպքերի բացահայտումը: Անցյալ տարվա ընթացքում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու 1400 դեպք` նախորդ տարվա 1300-ի դիմաց: ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության հետ միասին ընտրված 1000 շինարարական կազմակերպություններից 618-ի մոտ իրականացված բյուջեի ստուգումների արդյունքում հայտնաբերվել է լրացուցիչ 1,9 մլրդ դրամ, շրջանառությունների եւ գների գրանցման 344 ստուգումներով` լրացուցիչ 343 մլն դրամ: