Բուշն անդրդվելի է

13/02/2007

Ջորջ Բուշի վարչակազմը Կոնգրեսից 34,6 մլրդ դոլար է պահանջել Ազգային անվտանգության նախարարության կարիքների համար: Այս թիվը տեղ է գտել 2008թ. ֆինանսական տարվա բյուջեի նախագծում, որն ուղարկվել է օրենսդիրներին: Այս ֆինանսական տարվա համեմատությամբ գումարի ավելացումը կազմել է 8%: Փետրվարի 8-ին Բուշն այցելել էր Ազգային անվտանգության նախարարություն՝ նրա ղեկավարության հետ քննարկելու այս ուժային գերատեսչության աշխատանքի առաջնային ուղղությունները: «Երկիրը նախկինի պես ռիսկի է ենթարկվում: Մեր ռազմավարության բաղադրիչներից մեկն այն է, որ շարունակենք հարձակումը ահաբեկիչների դեմ, որոնք ձգտում են վնասել մեզ: Կարեւոր է նրանց պարտության մատնել արտասահմանում, որպեսզի երբեք ստիպված չլինենք նրանց հետ բախվել այստեղ՝ մեր տանը»: