Փլուզվել է

13/02/2007

Փետրվարի 8-ին Էջմիածնի «Ռեզիստր» գործարանի ալրաղացում տեղի է ունեցել փլուզում: Այդ պահին այնտեղ չորս աշխատակից է եղել, որոնցից երկուսը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էջմիածնի հիվանդանոց: Հայաստանի արագ արձագանքման եւ Արմավիրի մարզային փրկարարական ծառայությունների որոնողական աշխատանքների արդյունքում փլատակների տակից դուրս է բերվել 23-ամյա Արմեն Մուրադյանի դիակը: Նախնական վարկածով, փլուզման պատճառը կարող է լինել ալրաղացում աշխատող էլեկտրաշարժիչների վիբրացիան եւ շենքի տանիքին կուտակված ձյունը: