Հիշեցմանը, որ ընդդիմությունը պնդում է, թե ազատ ու արդար ընտրություններ չեն լինելու, երեկ Անդրանիկ Մարգարյանն պատասխանել է. «1991 թվականից դա պնդում են՝ անկախ նրանից, թե ով է ընդդիմությունը: Ես էլ եմ եղել ընդդիմություն, այն ժամանակ մենք էլ ենք պնդել»: Ա. Մարգարյանի խոսքերով՝ իրենք փորձելու են այնպես անել, որ ընտրությունները նորմալ ընթանան, եւ իշխանություններին չմեղադրեն իր պարտականության մեջ թերանալու համար: «Քաղաքական ուժերին կոչ ենք անում, որ կարողանանք պահպանել խաղի կանոնները: Դրանք ավելի շատ բարոյականության քաղաքական համաձայնությունների դաշտում պետք է լինեն, ոչ թե վարչական լծակներով փորձես ուրիշ կուսակցությունների ստիպել խաղի կանոնները պահպանել: Ցանկացած ընտրությունից հետո մի կողմը դժգոհում է եւ սկսում է իր անհաջողությունները կամ ամբիցիաները չբավարարելը բացատրել դիմացինի կողմից կատարվող չարաշահումներով: Սա ամբողջ աշխարհում է»,- ասել է Ա. Մարգարյանը: