Դիմել են

09/02/2007

«Ազգային Միաբանություն» կուսակցությունը դիմել է ԵԱՀԿ-ին, Եվրախորհրդին եւ ԱՊՀ-ի երկրների դեսպաններին` հորդորելով «երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնել ընտրական գործընթացի ամբողջ ժամանակաշրջանում»: «Այս խնդիրը առավել կարեւորում ենք, քանի որ, ինչպես վկայում են սոցիոլոգիական հարցումների գործում մասնագիտացած հեղինակավոր կենտրոնների վերլուծությունները, մեր ազգաբնակչության 97,6%-ը համոզված է, որ Հայաստանում օրինականության հաստատման, կոռուպցիայի դեմ պայքարի առաջնահերթ նախապայմանն է ազատ, արդար ընտրությունների անցկացումը»,- ասված է կուսակցության նախագահության դիմումում: