Թուրքիան կօգնի Ադրբեջանին

09/02/2007

Թուրքիան կշարունակի Ադրբեջանին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերը: Նա նշել է երկու պետությունների միջեւ առկա ամուր կապերի մասին` ընդգծելով, որ Թուրքիան այսուհետ էլ Ադրբեջանին համակողմանի օգնություն ցույց կտա բոլոր բնագավառներում, այդ թվում՝ եվրաատլանտյան տարածությանն ինտեգրվելուն: