Ալիեւը հանձնարարել է

09/02/2007

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանձնարարել է կառավարությանը՝ առաջիկա 2-3 տարվա ընթացքում հասնել Ադրբեջանում աղքատության լիակատար վերացմանը: Երկրի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը երեկ հայտնել է. «Այդ նպատակին հասնելու համար 2006թ. կառավարությունը ներդրել է հասցեական սոցիալական օգնության համակարգ: 2007թ. մենք կշարունակենք աղքատության մակարդակի կրճատմանն ուղղված միջոցառումները»,- նշել է նա: