Քաղաքական նոր մոդա

07/02/2007

Երեկ հայտնի դարձավ, որ եւս մեկ կուսակցություն որոշել է կուսակցական կարգավիճակով մասնակցություն չունենալ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Եթե ՀՌԱԿ-ը, ինչպես եւ կանխատեսել էինք, հրաժարվեց մասնակցել ընտրություններին, բայց կոչ արեց ընտրողներին ձայն տալ «Դաշինք» կուսակցությանը, ապա «Հզոր Հայրենիքը» մոտ օրերս ընտրողներին կոչ կանի քվեարկել արդեն մեկ այլ իշխանամետ կուսակցության` «Բարգավաճ Հայաստանի» օգտին: Մեր աղբյուրի տեղեկություններով` այս «զոհաբերության» փոխարեն «Հզոր Հայրենիքի» երկու ոչ շարքային ներկայացուցիչներ անհատական կարգով կընդգրկվեն «Բարգավաճ Հայաստանի» ցուցակի մեջ: