Նախորդ գիշերը Մոսկվայում սպանվել է թիվ 3 շինարարական մոնտաժային տրեստի ավտոտրանսպորտային ձեռնարկության գլխավոր տնօրեն, ազգությամբ հայ Միխայիլ Վարդազարովը: Մարդասպանները հեռացել են անհայտ ուղղությամբ: Ըստ վկաների, քիլերները երկուսն են եղել: Նրանցից մեկը, գնդակահարելով Վարդազարովին, հանցակցի հետ միասին փախել է «Նիվա» ավտոմեքենայով: Հարուցվել է քրեական գործ: