Որոշ աղբյուրներ պնդում են, որ Էրեբունի համայնքում արդեն որոշված է, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է նախկինում ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Արմեն Պուրտոյանը: Իսկ սա նշանակում է, որ այս ընտրատարածքից մեծամասնականով պատգամավոր դարձած Արմեն Դանիելյանի վիճակը լրջանում է: Եթե հաշվի առնենք օրերս Էրեբունու համայնքապետ Մհեր Սեդրակյանի հայտարարությունը, թե իր գլխավորած համայնքում կընտրվի նա, ում ինքը կցանկանա, ուրեմն, 2 թեկնածուներն էլ ստիպված են լինելու «լավ» լինել համայնքապետի հետ: Սակայն, չի բացառվում, որ այս նույն տարածքում կրկին փորձի առաջադրվել Տիգրան Կարապետիչը: