Ջեռուցիր անդամությունս, ՀՅԴ

07/02/2007

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ առաջիկա օրերին գրավոր դիմում է ներկայացնելու

ՀՀ պաշտպանության նախարարին (որպեսզի Ս. Սարգսյանն այն միջնորդի Ռոբերտ Քոչարյանին)` ՀՀ զինված ուժերից զորացրվելու եւ առաջին կարգի պահեստազորային դառնալու վերաբերյալ:

Ա. Աղաբեկյանի հավաստմամբ, իր դիմումի ուշացման պատճառը որոշ հանձնարարականներն են, որոնք կատարելուց հետո միայն ինքը զորացրվելու դիմում կներկայացնի: Ա. Աղաբեկյանը հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ ՀՅԴ շարքերը եւ զբաղվել քաղաքական գործունեությամբ:

Հիշեցնենք, որ ՀՅԴ շարքերում Ա. Աղաբեկյանի անդամությունը սառեցվել էր 1996թ.` զինվորական պաշտոնի անցնելու հետեւանքով: Իսկ այժմ Ա. Աղաբեկյանն այն ուզում է վերականգնել` արդեն նախընտրական խաղերի մեջ մասնակցություն ունենալու պատճառով: