ՀՌԱԿ-ը սատարելու է Սամվել Բաբայանի գլխավորած «Դաշինք» կուսակցությանը, իսկ համամասնական ընտրակարգով ՀՌԱԿ հանրապետական վարչությունը ցուցակ չի ներկայացնելու ԿԸՀ-ին: Նախօրեին կայացած 14-րդ արտահերթ պատգամավորական ժողովը որոշել է մայիսի 12-ի ԱԺ ընտրություններում հանդես գալ միայն մեծամասնական ընտրակարգով, իսկ «համամասնական ընտրակարգին ուղղված ձայները ուղղորդել` միացնել «Դաշինք» կուսակցության համամասնական ընտրակարգով տրվելիք ձայներին»: Ժողովում Հարություն Առաքելյանը միաձայն վերընտրվել է ՀՌԱԿ ատենապետ: